Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում' Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 և արևմտյան երկայնության 48.250:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզում և ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ: