Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Ալվարո Ռեկոբան, ով հանդես է գալիս «Նասիոնալի» կազմում, հերթական անգամ գոլի հեղինակ է դարձել անկյունային հարվածից:

«Նասիոնալի» և «Ուոնդերերսի» միջև հանդիպումն ավարտվել է «Նասիոնալի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Նշենք, որ սա Ռեկոբային նմանօրինակ 5-րդ գոլն է կարիերայում: