Հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում սեպտեմբերի 26-ին' ժամը 17.15-ին, հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 16.30-ի սահմաններում, Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը վիճաբանության ժամանակ 1992թ. ծնված Աշոտ Բ.-ն դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: