Արաբական Միացյալ Ամիրայությունների (ԱՄԱ) այն քաղաքացուհիների թվաքանակը, ովքեր երկրի պատմության մեջ առաջին զինակոչի ընթացքում կամավոր զինվորագրվել են բանակին, հասել է 150-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին հաղորդել Է «Իմարաթ ալ յաում» հրատարակությունը:
ԱՄԱ-ում զորակոչիկների առաջին խմբի ընդհանուր թվաքանակը, որը ծառայության է ձեռնամուխ եղել օգոստոսի 31-ին, 7 հազարից ավելի Է եղել, սակայն նրանց թվում կանանց քանակի մասին ավելի վաղ չԷր հաղորդվում: Զինվորական ծառայությունը պարտադիր Է 18-ից մինչեւ 30 տարեկան տղամարդկանց համար եւ կամավոր՝ կանանց համար:
«Կին-կամավորները զինվորական ծառայությունն անցնում են առանձին ճամբարներում՝ իգական սեռի հրամանատարների ու հրահանգիչների ղեկավարության ներքո»,- հայտարարել Է ազգային զինվորական ծառայության եւ պահեստազորի վարչության պետ շեյխ Ահմադ բեն Թահնուն ալ Նահայանը:
Նրա խոսքով՝ իգական սեռի զինակոչիկները մեծ եռանդ են ցուցաբերում, նրանց մեծ մասը շարունակում Է ռազմական պատրաստություն անցնել: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կանայք կարող են սեփական ցանկությամբ ցանկացած պահի թողնել ծառայությունը:
ԱՄԱ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն ալ Նահայանը պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքն ստորագրել Է այս տարվա հունիսին: Միջնակարգ դպրոցի շրջանավարտները պարտավոր են ծառայություն անցնել ինն ամիս, իսկ ովքեր չունեն միջնակարգ կրթության վկայական՝ երկու տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: