Իրաքի ռազմաօդային ուժերը պատահաբար մարդասիրական օգնություն են ուղարկել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտնել է NBC News-ը:
Նշվում է, որ սննդամթերքը և զինամթերքը պետք է փոխանցեին իրաքցի զինվորներին, ովքեր ներգրավված են ԻՊ-ի դեմ պայքարում:
Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ հումանիտար օգնությունը փոխանցել են Իրաքի Անբար նահանգին, որը իսլամիստների վերահսկողության տակ է: