Առաջիկա մի քանի տարում համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերն են՝ ցածր տնտեսական աճը, բարձր գործազրկությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախդիրները: Այդ մասին, ինչպե տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը՝ հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանի ուսանողների առջեւ:
ԱՄՀ-ի ամենամյա համաժողովի նախաշեմին, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ, Լագարդը Վաշինգտոնում հանդիպել Է ուսանողների հետ: Նրա զեկուցման թեման նվիրված Էր այն մարտահրավերներին եւ ռիսկերին, որոնք ծառացած են համաշխարհային տնտեսության առջեւ:
Իր ելույթը Լագարդն սկսել Է այն փաստի արձանագրմամբ, որ տնտեսությունը թեւակոխել Է իր զարգացման այն փուլը, երբ դրա ցածր աճը կտեւի երկար ժամանակ: Այդ ժամանակամիջոցը կուղեկցվի ցածր գնաճով եւ բարձր գործազրկությամբ: «Ցածր գնաճ եւ բարձր գործազրկություն, ահա այն, ինչ մենք այժմ տեսնում ենք Եվրոգոտում: Որոշ երկրներում ավելի շատ, քան մյուսներում»,- ասել Է Լագարդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: