Ամերկյան Քեմբրիջ քաղաքում գտնվող Հարվարդի համալսարանի հարյուրավոր ուսանողներ և դասախոսներ էլեկտրոնային փոստով ստացել են նամակներ, որոնք պարունակել են սպառնալիքներ։ Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում կատարելով համալսարանի ոստիկանությանը։
Նշվում է, որ անհայտ անձը սպառնացել է գալ համալսարան և գնդակահարել բոլոր նրանց, ովքեր ստացել են նամակները։
Համալսարանի ոստիկանությունն այս մասին զգուշացրել է հետաքննությունների դաշնային բյուրոյին և տեղի ոստիկաններին։
Անցյալ տարվա դեկտեմբերին, Հարվարդի համալսարանի մի քանի կորպուսներ տարհանվել են ենթադրյալ տեղադրված ռումբի մասին հաղորդագրություն ստանալու պատճառով: Ինչպես պարզվել է, հաղորդագրությունը ուղարկվել է համալսարանի ուսանողներից մեկի կողմից քննությունը ընդհատելու մտադրությամբ: