ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգությունն է հայտնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Դեր Զորի հայկական եկեղեցին պայթեցնելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլն նշել է, որ Սիրիայում կառավարական և հակակառավարական կողմերի շարունակական բախումների արդյունքում ոչնչացվում են կրոնական և հնագիտական շատ վայրեր:խոսնակ Ռուփերթ Քոլվիլն իր

 

Քոլվիլն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում զգալիորեն աճել են Սիրիայում հակակառավարական զինյալ ուժերի հարձակումները կրոնական անձանց և շինությունների վրա, մասնավորապես' եկեղեցիների: Նա հայտնել է, որ սիրիական կառավարական ուժերը շարունակում են զինվորական օբյեկտները մշակութային շինությունների տարածքում տեղադրել և դրանք վերածել ռազմաբազաների:

 

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի խոսնակն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ մինչև օրս շարունակում են անհետացած համարվել Հալեպի սիրիական ուղղափառ և հույն ուղղափառ արքեպիսկոպոսներ Յոհաննա Իբրահիմն ու Փոլ Յազիգին' առևանգված 2013 թվականի ապրիլին, ինչպես նաև հայր Պաոլո ԴալլՕգլիոն' առևանգված 2014 թվականի հունվարին:

 

«Մենք ընդգծում ենք, որ կրոնավորներն ու կրանական շինությունները միջազգային հումանիտար օրենքով երաշխավորված հատուկ պաշտպանության տակ են և պետք է հարգանքի արժանանան ու պաշտպանվեն բոլորի կողմից»,- հայտարարել է Քոլվիլը: