Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի' Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը հոկտեմբերի 20-ին նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց Նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողություններին:
Իր եւ իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը' Ռոբին Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:
Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման ընդլայնման միտումները տարածաշրջանում:
Սեպտեմբերի 21-ին' ժամը 11.30-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող' Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ըստ շրջանառվող վարկածի, կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքիան, քանի< i> որ ոչ միայն հովանավորում է գրոհայիններին, այլեւ կատարվածի հետեւանքով գրոհային վիրավորները բուժում են ստանում թուրքական հիվանդանոցներում: Հայկական կողմը դատապարտող հայտարարություններ է տարածել կատարվածի առնչությամբ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու < /i>օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: