Հոկտեմբերի 7-ը Էջմիածնում տոնական միջոցառումների երկրորդ օրն էր. 2004 թվականից հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է նաև գրադարանավարի օրը:
Միջոցառումների շարքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այցելեց Էջմիածնի կենտրոնական գրադարան: Քաղաքապետը շնորհավորեց գրադարանների աշխատակիցներին: Նա ձեռնունայն չէր գնացել. որպես նվեր՝ նա 173 կտոր գիրք և բոլոր աշխատակիցների համար դրամական խրախուսանք էր տարե:
Տոն էր նաև քաղաքի Չարենց թաղամասում: Չարենցի 11 և 13 շենքերի բակերում խինդ ու ուրախություն էր: Բոլորովին վերջերս այստեղ ասֆալտապատում էր իրականացվել: Բնակիչները արտահայտում էին իրենց շնորհակալությունը: Գեղեցիկ համերգային ծրագիր էր պատրաստվել բնակիչների համար: Մշակույթի պալատի երգի պարի խմբերը բնակիչների հետ կիսում էին քաղաքում առկա տոնական տրամադրությունը, որի բարձրակետը կլինի հոկտեմբերի 8-ին՝ մայր միջոցառման օրը:
Քաղաքապետի նախաձեռնությամբ տարբեր միջոցառումների ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում հանուն հայրենիքի կյանքը զոհած մարտիկների համար: Տոնական միջոցառումների երկրորդ օրը Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածնեցինը, հյուրերը ծաղիկ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի առջև: