Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունը կվարի Լուսնի լրիվ խավարման ուղիղ հեռարձակումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին: Հեռարձակումը կսկսվի հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով ժամը 04:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին): Սպասվում է, որ ամբողջական խավարումը տեղի կունենա մոտավորապես մեկուկես ժամ հետո եւ կտեւի շուրջ մեկ ժամ:
Այս բնական երեւույթն իրենց աչքով կկարողանան տեսնել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի արեւմտյան մասի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի եւ Ասիայի արեւելքի մի շարք շրջանների բնակիչները:
Ինչպես նշում են գիտնականները, լրիվ խավարման ժամանակ Լուսինը ձեռք Է բերում կարմիր գույն, քանի որ նրան են հասնում Արեգակի այն ճառագայթները, որոնք անցնում են Երկրի մակերեւույթի շոշափողով եւ ցրվում նրա մթնոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: