Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դեմ գործողությանը երկրի մասնակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:

 

Որոշման համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերը Իրաքի տարածքում զինյալների դիրքերին ավիահարվածներ կհասցնեն վեց ամսվա ընթացքում: Մարտական գործողություններում ցամաքային զորքեր չեն օգտագործվի:

 

Մարտական առաքելությանը կմասնակցեն CF-18 վեց կործանիչ, ինքնաթիռ-լցավորիչ, երկու հետախուզական ինքնաթիռ եւ մեկ տրանսպորտային օդանավ: Գործողությանը կներգրավվեն շուրջ 600 օդաչուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: