ՀՀ դատախազությունը հետևողական է ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ տեղեկությունների լիարժեք և համակողմանի ուսումնասիրման և ճշգրիտ իրավական գնահատական տալու հարցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհան նիսյանի լրագրողական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քր. դատ. օր-ի 180 և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու ցուցումով:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ վերջինս հաղորդում է ներկայացրել և տվել է բացատրություն դեպքի հանգամանքների վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Սփյուռքի նախարարությունից հարցում է կատարվել Արտյուշա Կարապետյանի' Հայաստանում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու նպատակով, որին ի պատասխան պարզվել է, որ ԱրտյուշաԿարապետյանը փառատոնին մասնակցելուց հետո մեկնել է ՀՀ-ից:
Միաժամանակ, հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ պարզելու Արտյուշա Հայրապետյանը հատել է ՀՀ սահմանը, թե ոչ:
2014թ. հոկտեմբերի 6-ին Թագուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ենթակայության կարգով հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին: