Վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետը հոկտեմբերի 12-ից աշխատանքի շուրջօրյա ռեժիմից անցել Է ցերեկային ռեժիմի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հյուսիսային Օսիայի տեղեկատվական պորտալ»-ին, հայտնել Է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդը: 

 

Նրա խոսքով՝ վրացական կողմի առաջարկություններին համապատասխան, հոկտեմբերի 12-ից ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնում Է աշխատանքի ցերեկային ռեժիմի՝ Մոսկվայի ժամանակով 07.00-ից մինչեւ 18.00-ը:

 

Վերահսկիչ անցակետի տարածք ավտոտրանսպորտի մուտքը կդադարեցվի աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ, նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: