Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղում վնասել է ոտքի մատը:
26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ մի քանի հարված է ստացել ոտքին:
Ինչպես տեղեկացնում է sofoot.com-ը, ֆուտբոլիստի մասնակցությունը Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին հարցականի տակ է:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: