Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կարծիքով՝ Ֆրանսիայի հետ խաղը նվեր է, սակայն, այն կարող է վերածվել «թունավոր» նվերի:

 

«Մեզ համար պատիվ և մեծ նվեր է Ֆրանսիայի հետ խաղը, սակայն այդ նվերը կարող է նաև «թունավոր» լինել: Մենք ունենք 5 առաջատարներ, ովքեր չեն լինի վաղը: Գուցե սա լավագույն ժամանակ չէ, որ խաղանք Ֆրանսիայի դեմ: Մեզ համար նախընտրելի կլիներ խաղալ նրանց դեմ նախորդ խաղից քիչ ավելի հանգստանալուց հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շալանդը:

 

«Ես հիմա փորձակումների հնարավորություն չունեմ՝ ի տարբերություն Դիդյե Դեշամի: Ես դեռ պետք է ստուգեմ մեր ֆուտբոլիստների վիճակը, սակայն վաղվա խաղում փոփոխությունները շատ են լինելու»,- հավաստեց գլխավոր մարզիչը:

 

Ըստ նրա՝ Ազգային թիմից վնասվածք ունեն Մանուչարյանը, սակայն նա կմարզվի այս երեկո, որից հետո նոր որոշում կկայանացվի, թե արդյոք նա կմասնակցի վաղվա խաղին: Այս ամենը վերաբերում է նաև Բերեզովսկուն, ով երեկ ամբողջ օրը պառկած է եղել:

 

«Եթե չլինի Մանուչարյանը, ապա նրա փոխարեն կխաղան Դաշյանը, Բադոյանը կամ Սիմոնյանը, ովքեր լավ վիճակում են: Իսկ Կառլեն Մկչրտյանն արդեն սկսել է վերականգնվել նախորդ խաղի թուլությունից հետո: Սերբերի հետ խաղում մեր ֆուտբոլիստներն ավելի շատ են վազել, քան դանիացիների դեմ էր. փաստերը խոսում են ամեն ինչի փոխարեն»,- եզափակեց Շալանդը:

 

Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հոկտեմբերի 14-ին: