Վրաստանը Դաղստանին կապող նոր ճանապարհի կառուցման հարցը դժվար է և պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն: Վրացական ԶԼՄ-ների հաղոևդմամբ' այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:
«Իհարկե, դա հասարակ հարց չէ և այն պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն: Մենք Ռուսաստանի կողմից պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել: Աբաշիձե-Կարասին ֆորմատով հանդիպումը տեղի կունենա շուտով, սակայն այդ հարցն օրակարգում չկա: Սակայն եթե լինի խոսակցություն, հնարավոր է, մենք ավելին կիմանանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Փանջիկիձեն:
Ռուսաստանը ներկայում կառուցում է դեպի Վրաստան ձգվող Դաղստանի ավտոճանապարհը: Դրա համար էլ վրացական մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել իրենց դիտարկումներով, ըստ որոնց' այդ ծրագրի հետ կապված, ելնելով անվտանգությունից, առկա են մի շարք հարցեր: