Պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները ծախսվում են արդյունավետ. հատկացված գումարներով իրականացվում են արդյունավետ ծրագրեր, սակայն տարբեր ուղղություններով լինում են նաև որոշակի խնդիրներ, որոնք միշտ ուշադրության կենտրոնում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Յուրաքանչյուր տարի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկման ժամանակ մենք անդրադառնում ենք, մեր գնահատականն ենք տալիս, թե որքանով են ծախսերն արդյունավետ կատարվել, և դա նաև մեր խորհրդարանական հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկն է:

 

Մենք քննարկումներ ենք կազմակերպում, որոնք անցնում են դռնփակ, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը նման պահանջ է դնում, սակայն ցանկանում եմ վստահեցնել, որ այդ քննարկումների ժամանակ մենք անդրադառնում ենք պաշտպանական ոլորտի ծախսային քաղաքականությանը տարբեր ուղղություններով, գնահատում ենք իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Գնահատականն ընդհանուր առմամբ հետևյալն է, որ այդ ծրագրերն իրականացվում են շատ արդյունավետը, սակայն տարբեր ուղղություններով կարող են լինել որոշակի խնդիրներ, որոնք մեր ուշադրության կենտրոնում են լինում»,- նշեց պատգամավորը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ մոտ ժամանակում իր գլխավորած հանձնաժողովը հնարավորություն կունենա անդրադառնալ նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությանը պաշտպանական ոլորտում իրականացված ծախսերի վերաբերյալ: «Պաշտպանության ոլորտում Վերահսկիչ պալատի կողմից շատ քիչ ծավալի գործողություններ են իրականացվել, հաշվի առնելով, որ Վերահսկիչ ոլորտը գործում է իր տարեկան ծրագրերին համապատասխան, իսկ այս ոլորտում մասնավորապես 2013թ. տարեկան հաշվետվության մեջ շատ քիչ ծավալի նյութ կա, քանի որ նրանք այս ոլորտում մեծածավալ ստուգումներ կամ գործողություններ չեն ծավալում, սակայն սա չի նշանակում, որ այս ոլորտն անվերահսկելի է»,- ասաց Նահապետյանը:

 

Կորյուն Նահապետյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության խնդիրներ, մասնավորապես պաշտպանության, անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների բնագավառներում բյուջեի կատարման հաշվետվութան քննարկման համատեքստում: «Այստեղ ես տեսնում եմ նոր հնարավորություններ և կարծում եմ, որ առավել արդյունավետ վերահսողություն իրականացնելու իմաստով գործնականում ունենք խնդիրներ և պետք է այդ ուղղությամբ հանձնաժողովը նոր ջանքեր գործադրի, ինչի պատրաստակա մություն մենք ունենք»,- նշեց պատգամավորը:

 

Իրականացվում են ծրագրերը արդյունավետ, սակայն բնականաբար տարբեր ուղղություներով կարող են լինել տարբեր խնդիրներ: