Հնդկաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ռազմական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունն անցկացրել է «երկիր-երկիր» դասի միջին հեռահարության Nirbhay մինչձայնային թևավոր հրթիռի առաջին հաջող փորձարկումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Press Trust of India լրատվական գործակալությունը:

 

Փորձարկումն իրականացվել է Հնդկաստանի Օրիսա արևելյան նահանգի Չանդիպուր զինափորձարանից: Թռիչքի հեռահարությունը կազմել է հազար կիլոմետր: Հրթիռը նախատեսված է Հնդկաստանի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային զորքերի համար և կարող է կրել տարատեսակ մարտագլխիկներ, այդ թվում՝ միջուկային մարտալիցք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: