Հնդկաստանն իրականացրել Է «Ագնի-4» բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, այն կարող Է հանդերձվել ինչպես սովորական, այնպես Էլ միջուկային մարտագլխիկով:

 

Արձակումն իրականացվել Է Օդիշա արեւելյան նահանգի զինափորձարանից: Այլ մանրամասներ չեն նշվում:

 

«Ագնի» դասի բալիստիկ հրթիռներն ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության «Կառավարվող հրթիռների մշակման համալիր ծրագրի» շրջանակներում:

 

«Ագնի-4»-ի առաջին փորձարկումները կայացել են 2010 թվականի դեկտեմբերին: Դրա երկարությունը 20 մետր Է, քաշը՝ 17 տոննա: Մարտագլխիկի քաշը հասնում Է 1 տոննայի:

 

Հնդկաստանը ծրագրում Է երկրի սպառազինությունը «Ագնի-4»-ով համալրել մինչեւ 2016 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: