Ինչպես հայտնում է itar-tass-ը, Հնդկաստանի զինված ուժերն այսօր հաջողությամբ փորձարկել են Prithvi II բալիստիկ հրթիռը: Վերջին կես տարվա ընթացքում սա արդեն հրթիռի չորրորդ փորձարկումն է: Այս մասին հաղորդում է «Press Trust of India» գործակալությունը:


Հրթիռն արձակվել է Հնդկաստանի Օրիսա հարավային նահանգում: Այն կարող է տեղափոխել 500-1000 կիլոգրամանոց մարտագլխիկ: Հրթիռի հեռահարությունը կազմում է 350 կիլոմետր:

 

Prithvi II Հնդկաստանի սպառազինությունների շարքում էր հայտնվել 2003-ին: