Միջազգային կոալիցիայի դաշնակիցները չեն կարողանա վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը միայն ավիահարվածների միջոցով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Կանադայի պաշտպանության շտաբի պետ Թոմաս Լոուսոնին:

 

«Միայն ավիահարվածներ իրականացնելով հնարավոր չէ պատշաճ վնաս հասցնել ԻՊ-ի դիրքերին: ԻՊ-ի դիրքերին լրացուցիչ ճնշում կգործադրեն Իրաքի զինված ուժերը»,- ասել է Լոուսոնը:

 

Նա նաև նշել է, որ նման խնդրի իրականացման համար՝ դաշնակիցների ռազմական հրահանգիչները կպատրաստեն Իրաքի զինվորներին. «Սա ռազմավարության հերթական փուլը կլինի»: