totalfootball.am«Սաութհեմփթոն»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում այսօր' հոկտեմբերի 18-ին, սեփական հարկի տակ 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասը:

Այս կերպ, «Սաութհեմփթոն»-ը դարձավ առաջին թիմը, որը 2012 թվականի դեկտեմբեր ամսից հետո ԱՊԼ-ի մեկ խաղում 8 անգամ գրավել է մրցակցի դարպասը: Վերջին անգամ նման բան հաջողվել է «Չելսի»-ին, որը «Աստոն Վիլա»-ի դեմ խաղը 2012 թվականի դեկտեմբերին ավարտեց 8-0 հաշվով: Այս մասին հայտնում է Opta Sports-ը:

Բացի դա, ԱՊԼ-ի ևս 3 թիմ է կարողացել մեկ խաղի ընթացքում 8 գոլի հեղինակ դառնալ' «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Միդլսբրո»-ն: