Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ մեկնարկեցին Ազգային ժողովի քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռին:

 

ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը, սակայն, հայտարարեց, որ նրա խոսքը չի վերաբերում քառօրյա նիստի օրակարգին և անջատել տվեց Փոստանջյանի խոսափողը: Այնուհետև պատգամավորը նույն հարցը տվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և մատնանշեց, որ դատավճռից առաջ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ուղղորդել էր այն:

 

Գալուստ Սահակյանն էլ ուղղեց Փոստանջյանին. «ՍերԺ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների նախագահն է»:

 

Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակության ժամին ևս մեկ անգամ նույն հարցը բարձրացրեց. այս անգամ ևս Էդ. Շարմազանովը խնդրեց անջատել Փոստանջյանի խոսափողը.

 

«Տիկի՛ն Փոստանջյան, ուշքս չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար, բայց խոսեք կոռեկտության սահմաններում»,- հորդորեց Շարմազանովը և արդեն երկրորդ անգամ անջատեց պատգամավորի խոսափողը: