Ռուսաստանը պատրաստ Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիա ստեղծել, բայց միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին Մոսկվայում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե խոսքը վերաբերում Է կոալիցիային, ապա եկեք ստեղծենք այդ կոալիցիան, եկեք որոշումներ ընդունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կհենվեն միջազգային իրավունքի վրա: Ահաբեկչության դեմ պայքար մղել' ելնելով աշխարհաքաղաքական շահերից, անցանկալի ռեժիմներին պատժելու ձգտմամբ, ես կասեի՝ դա այնքան Էլ ճիշտ չԷ եւ նույնիսկ անբարո Է»,-ասել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: