Ռուսաստանը պատրաստ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիա ստեղծել, բայց միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Եթե խոսքը վերաբերում է կոալիցիային, ապա եկեք ստեղծենք այդ կոալիցիան, եկեք որոշումներ ընդունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կհենվեն միջազգային իրավունքի վրա: Ահաբեկչության դեմ պայքար մղել՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից, անցանկալի ռեժիմներին պատժելու ձգտմամբ, ես կասեի՝ դա այնքան էլ ճիշտ չէ և նույնիսկ անբարո է»,-ասել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: