«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ արշավը համակարգող Բրետ Մաքգուրկը կոալիցիայի մեջ մտնող 65 երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ուժեղացնել «ԻՊ-ի վրա ճնշումը»: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի պետդեպը:

 

«Մենք՝ որպես կոալիցիա, պետք է անենք ավելին՝ ջանքերի համակարգման և ԻՊ-ի ողջ համաշխարհային ցանցի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է Սպիտակ տան աշխատակիցը հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել երկրի փոխնախագահ Ջո Բայդենը:

 

Հանդիպման ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը նշել է, որ Ամերիկան պատրաստ չէ Ռուսաստանի հետ նոր կոալիցիա ձևավորել ԻՊ-ի դեմ:

 

Վաշինգտոնը գտնում է, որ Սիրիայում Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի գործողություններն ավելի շատ ուղղված են նախագահ Բաշար Ասադին աջակցելուն, քան ԻՊ-ի ոչնչացմանը: