Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:15-ին, հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ. Մովսիսյանի դիակը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։

 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ.Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով, «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։