Ռուսաստանը պատրաստ է քննարկել զինաթման շուրջ հարցերը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերություններում չի պատրաստվում նեղացածի կարգավիճակում հայտնվել և տապալել այն ծրագրերը, որոնցից կախված է համաշխարհային անվտանգությունը:
Նախարարի խոսքերով, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բավականին հեռու են գնացել:
«Մեր ամերիկացի գործընկերները ավելի քան մեկ տարի է, ինչ առաջարկում են վերականգնել զինաթափման շուրջ բանակցությունները, և Ջոն Քերին հաստատել է դա Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,-ասել է Լավրովը:
Նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների հարթեցման խելամիտ այլընտրանք գոյություն չունի:
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մեր և Եվրամիության, ինչպես և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հարթեցման այլընտրանք չկա: Սակայն կարևոր է, որ դա գիտակցի նաև մյուս կողմը և ամենակարևորը, որ այն ամրապնդվի միակողմանի հարկադրական անարդյունավետության ըմբռնմամբ, ինչպես նաև բացառապես իրավահավասար երկխոսության՝ որպես առաջխաղացման հիմքի գիտակցմամբ», - նշել է Լավրովը: