Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության շուրջ բանակցությունները մոտ են ավարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ղրղզստանի իր պաշտոնակից Էռլան Աբդիլդաեւի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք շահագրգռված են, որ մայիսի 29-ին Աստանայի գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների միջեւ ձեռք բերված սկզբունքային համաձայնությունները կատարվեն ըստ կարելվույն արագ»,- նշել Է նախարարը:
«Այսօր Ղրղզստանի ԱԳ նախարարն ինձ տեղեկացրեց, որ հանրապետության կառավարությունն ընդունել Է մի շարք որոշումներ, որոնք հավանություն են տալիս Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն վերաբերող մի ամբողջ շարք փաստաթղթերի: Մենք նման մոտեցումը ողջունում ենք»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: