«Ռեալի» նախկին ավագ Ռաուլն այս շաբաթ պայմանագիր կկնքի MLS-ի «Նյու Յորք Կոսմոս» ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, 37-ամյա հարձակվողը ոչ միայն խաղադաշտ դուրս կգա ֆուտբոլիստի կարգավիճակում, այլև կմարզի ակումբի երիտասարդական թիմը:
Հիշեցնենք, որ Ռաուլն «Արքայական ակումբում» խաղերի (741) և գոլերի (323) քանակով ռեկորդակիր է: