Ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրենների խորհուրդը, որի նախագահ Քրիստոֆ դե Մարժերը զոհվել է Մոսկվայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, չորեքշաբթի առավոտյան մտադիր է ընկերության նոր նախագահ ընտրել: Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը:

 

Բացի այդ, հնարավոր է ընկերության գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների բաժանման որոշման ընդունումը: