Եվրախորհրդարանը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը՝ Ժան Կլոդ Յունկերի ղեկավարության ներքո: Այս մասին հայտնել Газета.Ru-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությանը:

 

Յունկերի կողմից առաջարկված թիմը քվեարկության ընթացքում հավաքել է 423 ձայն:

 

«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ հանձնաժողովը արժանացել է Եվրոպական խորհրդարանի աջակցությանը: Ժամանակն է վերականգնելու տնտեսությունը և ավելացնելու ԵՄ-ի աշխատատեղերը»,- հաղորդագրության մեջ մեջբերել են Յունկերի խոսքերը: