ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որը Հայաստանում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության' Հայաստան այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախա րար Շտեֆան Դորգերլոհը, արտաքին գործերի նախարարության վարչության պետ Բերտրան Մոլտկեն, Գյոթեի ինստիտուտի տնօրեն Յուլիա Կրամերը: Ողջունելով հյուրերին' նախարար Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-գերմանական մշակութային համագործակցության կայուն զարգացման, Հալլեյում հայկական ներկայության ակտիվությանն ուղղված մշակույթի նախարարության ջանքերի համար, որը համատեղ ծրագրերի իրականացման շարունակ ականության ամուր երաշխիք է հանդիսանում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ. փետրվարին Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններն ու դրանց իրականացման հետ կապված հարցեր: Զրույցի ընթացքում Հասմիկ Պողոսյանն անդրադառձել է կերպարվեստի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, հնագիտության ոլորտներում հաջողությամբ իրականացվող երկկողմ համագործակցությանը և նշել այն շարունակելու կարևորությունը: Կողմերը վերահաստատել են 2015թ. Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր և փոխադարձաբար 2016թ. Գերմանիայում Հայաստանի մշակույթի օր եր կազմակերպելու պայմանավորվածությունը: Այնուհետև Հասմիկ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերմանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում հայկական ժայռապատկերները ներառելու գործընթացին:

 

Նախանշվող ծրագրերի համատեքստում, նախարար Պողոսյանը գործընկերոջը տեղեկացնել է 2015թ. Լեփսիուսի տուն-թանգարանում կայանալիք գիտոժողովի, ցուցադրության և մշակութային այլ օջախներում նախանշվող միջոցառումների մասին:

 

Հանդիպման ավարտին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների և կարևոր ծրագրերի իրականացմանը միտված պատրաստակամության համար: