Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր' նոյեմբերի 4-ին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից:
Հանդիպման ընթացքում կարևորվել է արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, Եվրասիական միության շրջանակում: ՀՀ արդարադատության նախարարը և Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծել են փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջև ձևավորված սերտ կապերն ավելի կամրանան: