Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը: Կարեն Անդրեասյանն այցելել է Գերմանիայի խորհրդարան (Բունդեսթագ), այնուհետև՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն՝ հանդիպումներ ունենալով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանը հանդիպել է նաև Բեռլինի հայ համայնքի անդամներին՝ պատասխանելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցերի:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար Քրիստոֆ Ստրասսերի հետ: Հանձնակատարը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունն ու պատրաստակամություն հայտնել խորացնել երկու գրասենյակ­ների համագործակցությունը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Բեռլին կատարած այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Գերմանիայի գործընկերային հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև կխթանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրակա­նացմանը: