Գերմանիան հետաքրքրված է Իրանի հետ փոխգործակցությամբ բոլոր ուղղություններով, սակայն դրա համար կան մի շարք խոչընդոտներ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նրա խոսքով՝ Գերմանիան մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է Իրանի հետ լավ հարաբերություններով: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարաբերություններն ավելի ինտենսիվ զարգանան բոլոր մակարդակներում և բոլոր ուղղություններով: Խոչընդոտներից մեկը, որ կանգնում է համագործակցության խորացման ճանապարհին, Իրանի վերաբերմունքն է Իսրայելի նկատմամբ»,- ասել է Շեֆերը:
Նա նաև հավելել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերազանց հարաբերություններ ունի Իրանի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: