ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, «Ապագայի էներգիան» խորագրով ԷՔՍՊՈ-2017 Աստանայում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը երախտագիտություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարարին՝ Հայաստանի կողմից ԷՔՍՊՈ-2017ցուցահանդեսն Աստանայում անցկացնելուն սատարելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղազախական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, փոխայցելությունների, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք վստահություն հայտնվեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար: