Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները նշանակել են Ժան-Կլոդ Յունկերի նոր հանձնաժողովը, որն աշխատանքի ձեռնամուխ կլինի նոյեմբերի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրախորհրդի հաղորդագրության մեջ:

 

«Եվրախորհուրդը նոր Եվրահանձնաժողովը նշանակել է 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար»,- նշվում է փաստաթղթում:

 

Ավելի վաղ Եվրախորհրդարանը քվեարկել է հաջակցություն Յունկերի Եվրահանձնաժողովի նոր կազմի: Նոր կազմը կփոխարինի Ժոզե Մանուել Բառոզուի Եվրահանձնաժողովին, որը ԵՄ-ի գործադիր մարմինը գլխավորել է տասը տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: