Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյ անը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Իր հերթին Անրի Ռենոն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ համատեղ աշխատանքի ու տարբեր հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը վստահեցրել է, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու մեծ սիրով կպահպանի կապերը մեր երկրի և ժողովրդի հետ: