ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

 

 

Դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագ ործակցում է դեսպանատների հետ, կարևորում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում:

 

 

Արդյունավետ գնահատելով դեսպանի գործունեությունը՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան հաջողություններ դիվանագիտական աշխատանքի ընթացքում:

 

 

Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստանում իր գործունեության ժանակահատվածը և խորհրդարանի հետ համագործակցությունը:

 

 

Հանդիպման ավարտին դեսպանը հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն և բարգավաճում՝ նշելով, որ մեկընդմիշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը: