Էբոլա տենդով հիվանդին, որը մեկ ամսից ավելի գտնվում էր Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում, հաջողվել է բուժել առանց փորձարարական դեղամիջոցներ կիրառելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են կլինիկայի բժիշկները: Բժիշկների խոսքով՝ բուժման առաջին օրերին հիվանդներին հարկավոր է օրական ընդունել մինչեւ 10 լիտր հեղուկ:
«Մենք սահմանափակվել ենք այն միջոցներով, որոնք, ինչպես արդեն ապացուցվել Է, նվազեցնում են մահացությունն Էբոլա վիրուսով հիվանդանալու դեպքում: Դա ժամանակակից ինտենսիվ թերապիան Է՝ հեղուկի ճիշտ բաշխմամբ եւ շնչառության աջակցմամբ: Մենք հաստատել ենք, որ հիվանդի իմունային համակարգը կկարողանա այնքան կայունանալ, որ նա ինքը կհաղթի վիրուսային ինֆեկցիային»,- ասել Է դոկտոր Շտեֆան Շմիդելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում, որը ուղիղ եթերով հեռարձակել Է N-24 հեռուստաալիքը:
Համբուրգի կլինիկայի բժիշկները բուժման արդյունքները հրապարակել են New England Journal of Medicine պրոֆիլային հանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: