Երեկ՝ ժամը 22:00-ի մոտակայքում, Բրյանսկ-Նովոզիբկով ճանապարհին բախվել են արտասահմանյան երկու ավտոմեքենա: Այս մասին հայտնում է bragazeta.ru-ն:

 

Ինչպես հաղորդել են ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչությունից, Հայաստանի 23-ամյա քաղաքացու վարած «Մերսեդեսը» դուրս է հանդիպակաց գոտի և բախվել «Դոջ Սպրիտերին», որը վարել է Մոլդովայի 46-ամյա քաղաքացին:

 

«Մերսեդեսի» վարորդը և 53-ամյա ուղևորը տեղափոխվել են Վիգոնիչսկայա հիվանդանոց: