Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում առաջին ներդրումային նախագիծը կիրականացնի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԱԶԲ-ի տեղեկատվական կենտրոնից, բանկը Արմանիսի ոսկու բազմամե տաղային հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին վարկ է տրամադրել' ոսկու և արծաթի վերահսկվող պարունակությամբ պղնձի ու ցինկի խտանյութի արտադրության ներդրումային ծրագրի իրականացման համար:

 

Ներդրումային պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին «Արմանիսի» հանքավայրի տարածքում, որին ներկա կլինեն ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղեկալ Գենադի Ժուժլևը, «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշակովը: