Ելիսեյան պալատը հրապարակել է Փարիզում հոկտեմբերի 27-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանի ժամանակով 14:00-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհտև ժամը 15:15-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահների եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ ժամը 23:00-ին տեղի կունենա պաշտոնական ընթրիք: