ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել են Սիրիայի հարցով միջազգային հանդիպումների պոտենցիալ մասնակիցների մասին՝ լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

Նրա խոսքով՝ քննարկվել է «ապագա հանդիպումների պոտենցիալը»: «Նրանք երկար խոսել են բազմակողմ ձևաչափերի, պոտենցիալ մասնակիցների մասին»,- ասել է Կիրբին՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև տարաձայնություններ են եղել բանակցությունների հնարավոր մասնակիցների վերաբերյալ, օրինակ՝ Իրանի, որի ներգրավման դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը: