Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ներգրավել Սիրիայի հարցով բանակցություններում: «Իրանին, հնարավոր է, ժամանակի ընթացքում հրավիրեն մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 30-ին, հաղորդում Bloomberg-ը:
Քառակողմ բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջոն Քերրին, Ադել ալ-Ջուբեյրը եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: