Սիրիայում հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցությունները, որոնք կանցկացվեն Վիեննայում, տեղի կունենան առանց ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցության: Նման տեղեկությունն այսօր տարածել է B2 Բրյուսելի տեղեկատվական պորտալը:

 

 

ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրի տվյալներով՝ միջազգային հանդիպումները տեղի կունենա Վիեննայում, առաջիկա երկու օրվա ընթացքում: «Վաղը կհավաքվի նախարարական «քառյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա), իսկ ուրբաթ օրը տեղի է կունենա ընդլայնված կազմով հանդիպումը, որի մասնակիցների ցանկը մշակվում է»,- ասել է աղբյուրը:

 

 

Հայտնի է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններում կարող են ներգրավվել Իրանը, Լիբանանը և Եգիպտոսը: