Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 26-ին իրանցի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է օժանդակությունը Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի Է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

 

 

«Զրույցի ընթացքում շարունակվել Է կարծիքների փոխանակումը Սիրիայի իրադրության շուրջ՝ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների եւ այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի կազմակերպմանն օժանդակելու համատեքստում, այդ թվում՝ այդ ջանքերին միջազգային աջակցության ապահովման ճանապարհով՝ տարածաշրջանի հիմնական երկրների ներգրավմամբ:

 

 

Նախօրյակին Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով նույնպես քննարկել են Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հեռանկարները՝ իշխանությունների եւ հայրենասիրական ընդդիմության մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: