ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որը փոխելու է վարորդական վկայականը ստանալու քննության կանոնները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ:
«Վարորդական դպրոցներ հաճախելը այժմ պարտադիր է դառնում: Կարևոր է այն, որպեսզի ղեկին նստեն այն մարդիկ, ովքեր իսկապես մեքենա վարել գիտեն: Դրա համար անհրաժեշտ է բարելավել վարորդական իրավունքը ստանալու կանոնները՝ դարձնելով այն թափանցիկ և հստակ մեխանիզմ», - ասել է Մեդվեդևը: